«Զվարթնոց» օդանավակայանում գողություն է բացահայտվել

MasterNews

Հուլիսի 25-ին, ժամը 02.30-ին, Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, գողություն կատարելու կասկածանքով, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ավիացիոն անվտանգության կայանից բերման են ենթարկել օդանավի մաքրուհի, 58-ամյա կնոջ: Պարզվել է, որ նա օդանավի սրահից գողացել է քարերով պատված ոսկյա թևնոց:
Գողոնն առգրավված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայտնաբերվել է ականանետի արկ

Ս.թ. հուլիսի 24-ին ժամը 21:43-ին տեղեկություն է ստացվել, որ 18:30-ին Երևան քաղաքի Քոչինյան փողոցի 13/3 հասցեում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով քաղաքացին բեկորային վնասվածքներով […]
Share
Instagram
Telegram