Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

MasterNews

Հուլիսի 25-ին, ժամը 12:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 93-րդ կմ-ին բախվել են «Toyota Corolla» (վարորդ՝ Վ.Գ., ծնված 1977 թ.) և «Opel Astra G» մակնիշների ավտոմեքենաները:

«Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայկական տուրօպերատորը չի վճարել Հուրգադայից Երևան չվերթի գումարը

Հուլիսի 25-ին Հուրգադա-Երեւան չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում մնացած մոտ հարյուր ՀՀ քաղաքացիների մի մասը գտնվում է օդանավակայանում, իսկ մի մասը հյուրանոցներում են։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց  […]
Share
Instagram
Telegram