Ռոբերտ Քոչարյանը՝ իր տան զենքերի մասին

MasterNews

Դատարանում այսօր Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ իր տանը հայտնաբերված ու առգրավված զենքերից ոչ մեկը չի օգտագործվել Մարտի 1-ի դեպքերի հետ:

«Այս զենքերը բոլորը ստուգված զենքեր են: Այդ բոլոր զենքերի կրակած պարկուճները ամբողջը ոստիկանությունում կա, օրինական զենքեր էին: Այստեղ չկա որևէ զենք, որն օգտագործված է Մարտի 1-ի ժամանակ: Այդ տեսակի զենք չկա, որը կարող էին նույնիսկ ենթադրել, որ Մարտի 1-ի հետ կապ ունի»,- ասաց նա:

Ըստ Քոչարյանի՝ դրանք ուղղակի ատրճանակներ էին, որոնք նվիրատվություններ էին տարբեր երկրների ղեկավարության կամ պաշտոնյաների կողմից: Այս քրեական գործում առկա նյութերի հետ ընդհանրապես որևէ առնչություն չունեցող զենքեր են:

Նա նշեց, որ երբ նախորդ տարվա օգոստոսից մինչև դեկտեմբեր ինքը եղել է ազատության մեջ, երկու անգամ հարցադրում է արել քննիչին, թե ինչո՞ւ են պահում իր օրինական զենքերը: Քննիչը, ըստ Քոչարյանի, հստակ պատասխան չէր տալիս իրեն, ուսերն էր թափ տալիս:
«Ես ասացի՝ հասկանում եմ, դու չես որոշողը»,- հավելեց նա:

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր այս կարևոր առաքելությունն իրականացնելու գործում: […]
Share
Instagram
Telegram