Չինաստանը հանդես Է գալիս միջուկային զենքի լիակատար արգելքի եւ ոչնչացման օգտին

MasterNews

Չինաստանը կողմնակից Է ոչ մի կարգի հանգամանքներում առաջինը միջուկային զենքի չկիրառման քաղաքականությանը: Այդ մասին ասված Է ՉԺՀ-ի Պետխորհրդի Մամուլի գործերի դիվանատան կողմից հուլիսի 24-ին հրապարակված «Նոր դարաշրջանում Չինաստանի ազգային պաշտպանության սպիտակ գրքում», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Չինաստանը միշտ Էլ հետեւել Է «ցանկացած ժամանակ եւ ցանկացած հանգամանքներում «առաջինը միջուկային զենքի չկիրառման» քաղաքականությանը:
Այնտեղ նշված Է, որ հանրապետությունը միշտ հետեւել Է «միջուկային զենքի անվերապահորեն չկիրառման» եւ այն երկրներին եւ տարածաշրջաններին «դրանով չահաբեկման» սկզբունքին, որոնք չունեն այդ զենքը:
Փաստաթղթում նաեւ նշված Է, որ Չինաստանը չի մասնակցում սպառազինությունների մրցավազքի ցանկացած այլ երկրի հետ եւ պահպանում Է իր միջուկային ներուժն ազգային անվտանգության ապահովման համար անհրաժեշտ մակարդակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՆԱՏՕ-ի ավտոմոբիլը Քաբուլում պայթել Է ինքնաշեն պայթուցիկ սարքից

ՆԱՏՕ-ի ուժերին պատկանող ավտոմոբիլը հուլիսի 24-ին Աֆղանստանի մայրաքաղաքում պայթել Է ինքնաշեն պայթուցիկ սարքից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է Pajhwok գործակալությունը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի «Վճռական […]
Share
Instagram
Telegram