Մոսկվայում ձերբակալվել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին

MasterNews

Մոսկվայում՝ սեփական տան շքամուտքի մոտ ձերբակալվել է ռուս ընդդիմադիր գործիչ, ՌԴ իշխանությունների քննադատ Ալեքսեյ Նավալնին:

Կոռուպցիայի դեմ պայքարով հայտնի ակտիվիստը Ինստագրամում գրել է, որ դուրս էր եկել տանից՝ կնոջը ծաղիկներ գնելու համար, և պարզել, որ տան մոտ իրեն է սպասում հատուկ ջոկատայիններով լի մի ավտոբուս: Իրավապահները Նավալնուն բերման են ենթարկել։

Ավելի վաղ ընդդիմադիր գործիչը կոչ էր արել այս շաբաթավերջին զանգվածային ցույց անցկացնել Մոսկվայի քաղաքապետարանի մոտ և պահանջել, որ անկախ թեկնածուներին ևս քաղաքային ընտրություններին մասնակցելու հնարավորություն տրվի, հայտնում է Ազատությունը:

Անցած շաբաթ օրը Մոսկվայի ավելի քան 20 հազար բնակիչներ էին արձագանքել ընդդիմության այդ կոչերին, 2012 թվականից հետո առաջին անգամ հազարավոր մարդիկփողոց էին դուրս եկել՝ աջակցելու այն թեկնածուներին, որոնց իշխանությունները հրաժարվում են գրանցել՝ չնայած դրա համար հավաքված ստորագրություններին:

Նավալնին չէր բացառել, որ բողոքի այս ցույցերը կարող են դառնալ անժամկետ: Իշխանությունները «քաղաքական շանտաժ» էին որակել ընդդիմության այս հայտարարությունները:

 

 

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Զինծառայող Վոլոդյա Գալոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

2019թ. հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Համլետի Գալոյանն ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու՝ սպանելու […]
Share
Instagram
Telegram