ՃՏՊ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ. կա տուժած

MasterNews

Հուլիսի 24-ին, ժամը 01:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իջևան-Սևան ավտոճանապարհի 78-րդ կմ-ին բախվել են «Honda» (վարորդ՝ Ա.Ն.) և «Mercedes» (վարորդ՝ Ա.Բ) մակնիշների ավտոմեքենաները:

Տեղազննման արդյունքում հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Honda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արցախում զինծառայող է զոհվել

Հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. Վոլոդյա […]
Share
Instagram
Telegram