Ես ու Վանեցյանը հասկացել ենք. բռնում ենք և շարունակելու ենք բռնել. Օսիպյան

MasterNews

Այսօր լրագրողները ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից հետաքրքրվել են, թե քանի սևազգեստ են բերման ենթարկել ու ծաղկավոր բաբչկա կապել: «Վարչապետը հրահանգել է սևազգեստ, ես, այդ թվում՝ իմ գործընկերը՝ Վանեցյանը հասկացել ենք, թե այդ սևազգեստի տակ ասելով ինչ նկատի ուներ պարոն վարչապետը: Բռնել ենք, բռնում ենք և շարունակելու ենք բռնել: Չեմ կարող ասել քանի հոգի»,- պատասխանեց Օսիպյանը:

Նա նաև նշեց, որ ասֆալտին փռելու գործընթացը շարունակվում է: Եվ այստեղ պարտադիր չէ, որ լինի վարչապետի հանձնարարականը:

«Ասֆալտին փռելը շարունակվում է, դուք ուղղակի տեղեկացված չեք, նաև վստահեցնեմ ձեզ, որ այն պահից, երբ մենք խստացրել ենք մեր մոտեցումները և դադարել ենք հանդուրժող լինելը, մարդիկ կան, որ հասկացել են և ՀՀ-ում էլ ավելի օրինապաշտ են դառել: Բայց եթե ժամանակ ունենաք, կարող եմ խորհուրդ տալ գիշերվա ժամերին դուրս գալ մեր ծառայողների հետ և կտեսնեք»,- ասաց ոստիկանապետը:

 

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ադրբեջանը հենակետ է տեղակայել Վրաստանի հետ սահմանի վիճելի հատվածում

Օրերս ադրբեջանական սահմանապահները նոր հենակետ են դրել ադրբեջանա-վրացական սահմանի հատվածներից մեկում: Իրադարձությունը շարքային կլիներ, եթե չլիներ այն փաստը, որ նոր հենակետը տեղակայվել է հենց այն […]
Share
Instagram
Telegram