Եկատերինբուրգում փորձել են պայթեցնել Պուտինի ավտոշարասյունը

MasterNews

Եկատերինբուրգում երկու տղամարդ փորձել են պայթեցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոշարասյունը, սակայն չի հաջողվել: Նրանք ականապատել են այն փողոցը, որով պետք է անցներ Պուտինի ավտոշարասյունը։

Ինչպես հայտնում  РИА Новости-ն, ոստիկանությունն արդեն իսկ ձերբակալել է ենթադրյալ մեղավորներին, որոնք խոստովանել են՝ ցանկացել են պարզապես ստուգել իրավապահների զգոնությունը:

Նշվում է, որ Վլադիմիր Պուտինի այցի օրը կասկածյալները կոշիկի տուփի մեջ կեղծ ռումբ են տեղադրել մայրուղու վրա, որով պետք է անցներ նախագահի ավտոշարասյունը։

ՆԳՆՎ մամլո ծառայությունը հայտնում է, որ տղամարդիկ Եկատերինբուրգի բնակիչներ են, անցյալում արդեն դատապարտված են եղել։

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ես ու Վանեցյանը հասկացել ենք. բռնում ենք և շարունակելու ենք բռնել. Օսիպյան

Այսօր լրագրողները ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից հետաքրքրվել են, թե քանի սևազգեստ են բերման ենթարկել ու ծաղկավոր բաբչկա կապել: «Վարչապետը հրահանգել է սևազգեստ, ես, այդ թվում՝ իմ […]
Share
Instagram
Telegram