Արցախում զինծառայող է զոհվել

MasterNews

Հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. Վոլոդյա Համլետի Գալոյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

 

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Երեւանում ինքնասպան է եղել ՌԴ սահմանապահ զորքերի 30-ամյա ծառայողը

Երեւանում ինքնասպան է եղել Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի 30-ամյա ծառայողը. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում քննիչ Ղազարյանի կողմից նյութեր են […]
Share
Instagram
Telegram