Apple-ը կոնսուլտացիաներ Է վարում Intel-ի կառույցի գնման շուրջը. Bloomberg

MasterNews

ԱՄՆ-ի Apple ընկերությունը կոնսուլտացիաներ Է վարում Intel կորպորացիայի ստորաբաժանման ձեռքբերման շուրջը, որն զբաղվում Է անհաղորդալար մոդեմների համար չիպերի արտադրությամբ: Հուլիսի 22-ին այդ մասին հաղորդել Է Bloomberg գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության աղբյուների խոսքով՝ վերջնական համաձայնությունները կարող են ձեռք բերվել հաջորդ շաբաթ: Պոտենցիալ գործարքը գնահատվում Է 1 միլիարդ դոլար, այն ենթադրում Է մի շարք արտոնագրերի հանձնում Apple ընկերությանը:

Ինչպես նշում Է The Wall Street Journal թերթը, չիպերը, որոնց մասին խոսք Է գնում, կիրառվում են նաեւ սմարթֆոններում: Apple-ը եւ Intel-ը, հրատարակության տեղեկություններով՝ հնարավոր գործարքի վերաբերյալ կոնսուլտացիաներն սկսել են շուրջ մեկ տարի առաջ, դրանք բազմիցս ընդհատել են եւ վերսկսվել:

Ինչպես նշում Է թերթը, Apple-ը մտադիր Է ակտիվացնել սեփական մշակումները շարժական սաքերի համար չիպերի արտադրության ոլորտում: Այդ նպատակով Սան Դիեգո քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) պլանավորվում Է բացել կենտրոն, որտեղ կաշխատի շուրջ 1,2 հազար մարդ: Apple-ը, մասնավորապես, աշխատանքի Է ընդունել այդ ոլորտի մասնագետների, որոնք ավելի վաղ եղել են Intel-ի աշխատակիցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

50 տարի առաջ կորած ֆրանսիական սուզանավը գտնվել է

Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գտել է «Միներվա» սուզանավը, որը 1968 թվականին Տուլոնի նավահանգստից ոչ հեռու անհետացել էր: BBC-ն հայտնում է, որ սուզանավում 52 […]
Share
Instagram
Telegram