Չինաստանը գերազանցել Է ԱՄՆ-ին Fortune Global 500-ի ցանկում խոշոր ընկերությունների թվով

MasterNews

Չինաստանը (հաշվի առնելով Թայվան կղզին) առաջին անգամ գերազանցել Է ԱՄՆ-ին այն խոշոր ընկերությունների թվով, որոնք մտել են Fortune Global 500-ի ցանկը: Հուլիսի 23-ին այդ մասին հաղորդել Է South China Morning Post թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վարկանիշում ԱՄՆ-ի ընկերությունների քանակը վերջին տարում 126-ից կրճատվել Է մինչեւ 121: Իսկ Չինիաստանի ցուցանիշն, ընհակառակը, աճել Է 120-ից մինչեւ 129՝ ներառյալ այն տասն ընկերությունները, որոնք բազավորված են Թայվանում:

Ցանկի առաջին հնգյակ են մտել միանգամից երեք հսկաներ ՉԺՀ-ից. Sinopec նավթաքիմիական կորպորացիան, Չինաստանի նավթի-գազի ազգային ընկերությունը (CNPC) եւ Չինաստանի Պետական Էլեկտրացանցային ընկերությունը՝ China State Grid Corporation-ը:

Ամբողջությամբ վերցված, վարկանիշում Չինաստանի ընկեությունների 80 տոկոսը խոշոր պետական կորպորացիաներ են: Ինչ վերաբերում Է Ռուսաստանին, այս տարի Fortune Global 500-ի ցանկ են մտել երկրի չորս ընկերություններ՝ «Գազպրոմը», «Լուկօյլը», «Ռոսնեֆտը» եւ Սբերբանկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Նոր որսագործիքները ոչնչացրին Սեւանի խեցգետինը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Սեւանա լճում նախկինում կիրառվել են կասպիական թակարդներ, որոնք ապահովել են կենդանիների արդյունագործական չափերի որսը: Հետո, 2014թ. սկսած, կասպիական թակարդների փոխարեն […]
Share
Instagram
Telegram