Յոթ մարդ Է զոհվել զինյալների կողմից Հալեպի թաղամասերի գնդակողծման հետեւանքով. SANA

MasterNews

Առնվազն յոթ մարդ Է զոհվել եւ տասնյակները վիրավորվել հրոսակային կազմավորումների կողմից Սիրիայի հյուսիսում Հալեպի խաղաղ թաղամասերի գնդակոծման ժամանակ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 23-ին այդ մասին SANA գործակալությանը հայտնել Է քաղաքի ոստիկանական վարչության մի աղբյուր:

Նրա խոսքով՝ զինյալները, որոնք իրենց ձեռքին են պահում Ռաշիդին արվարձանը քաղաքի արեւմտյան ծայրամասում, գիշերային ժամերին կրակ են բացել ականանետներով եւ հրազենով: «Զոհերի եւ տուժածների մեծ մասն Էլ Համդանիայի եւ Էլ Ջամիլիայի շրջաններից են, որոնց նաեւ զգալի նյութական վնաս Է հասցվել»,- նշել Է աղբյուրը:

Սիրիական բանակի հրետանին ի պատասխան հրադադարի խախտման հարվածներ Է հասցրել հրոսակային խմբավորումների դիրքերին եւ ոչնչացրել մի քանի հրթիռային կայանքներ, որոնցով կատարվում Էր հրթիռակոծումը: Հակառակորդը կենդանի ուժի եւ տեխնիկայի կորուստներ Է կրել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» […]
Share
Instagram
Telegram