Մահացել է հայ ժողովրդի բարեկամ Ռոբերտ Մորգենթաուն

MasterNews

Կյանքի 99-րդ տարում մահացել է ամերիկացի հայտնի իրավաբան, հայ ժողովրդի բարեկամ, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի (1913-1916 թթ.) թոռը՝ Ռոբերտ Մորգենթաուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Ֆեյսբուք-ի էջում:

Մորգենթաուն մահացել է հուլիսի 21-ին:

Քաջատեղյակ լինելով պատմությանը՝ Ռոբերտ Մորգենթաուն մշտապես պայքարել է ցեղասպանության միջազգային ճանաչման համար և կոչ արել իր երկրի կառավարությանը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Իրենց ամբողջ պատմության ընթացքում հայերը մեծ խիզախություն են ցուցաբերել զավթիչների տիրապետությանը դիմակայելիս՝ Զեյթունի ապստամբությունը, Վանի պաշտպանությունը և, իհարկե, հայերի Մուսա լեռան պատմական դիմադրությունը: Թվարկածներից յուրաքանչյուրը արտահայտում էր հպարտ ժողովրդի վճռականությունը, որ հոգով աննվաճելի էր, և չէր պատրաստվում հրաժարվել իր հավատքից կամ ինքնությունից: Սակայն ամեն անգամ օսմանյան ղեկավարները պատասխանել են ճնշող ուժով, ուժ, որը վերաճեց համատարած ցեղասպանության», – իր ելույթներից մեկում ասել է Մորգենթաու կրտսերը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Շորթում՝ թղթախաղի միջոցով

Հուլիսի 21-ին 45-ամյա մի տղամարդ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում էր տվել, որ նույն օրը մի հյուրանոցում ծանոթ մի տղամարդ, իր հանդեպ բռնություն գործադրելու սպառնալիքով, […]
Share
Instagram
Telegram