ՃՏՊ Ֆուչիկի փողոցում. կա տուժած

MasterNews

Հուլիսի 23-ին, ժամը 05:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Պարզվել է, որ բախվել են «Volvo» (վարորդ՝ Ա.Խ.) և «Hummer H2» (վարորդ՝ Դ.Ի., ծնված 1974 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Դ․Ի.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են «Hummer H2» մակնիշի ավտոմեքենան:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արարատի մարզում կվերականգնվի ևս 4.8 կմ ճանապարհահատված

Արարատի մարզում կվերականգնվի կենսական նշանակության ևս 4.8 կմ երկարությամբ երկու ճանապարհահատված։ Այդ մասին կնքվել է պայմանագիր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման […]
Share
Instagram
Telegram