ՃՏՊ Թթու ջուր և Չքնաղ գյուղերի միջնամասում

MasterNews

Հուլիսի 22-ին, ժամը 22:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թթուջուր և Չքնաղ գյուղերի դաշտամիջյան հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածներից մեկը (ուղևոր՝ Խ.Ե. ծնված 1996 թ.)դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Ապարան քաղաքի բժշկական կենտրոն, իսկ մյուս տուժածին (վարորդ՝ Զ.Ա. ծնված 1983 թ.) փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել Ապարան քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Չինաստանը գերազանցել Է ԱՄՆ-ին Fortune Global 500-ի ցանկում խոշոր ընկերությունների թվով

Չինաստանը (հաշվի առնելով Թայվան կղզին) առաջին անգամ գերազանցել Է ԱՄՆ-ին այն խոշոր ընկերությունների թվով, որոնք մտել են Fortune Global 500-ի ցանկը: Հուլիսի 23-ին այդ մասին […]
Share
Instagram
Telegram