Հարավային Կորեայի օդուժը նախազգուշական կրակոց են արձակել ռուսական ռազմական ինքնաթիռի ուղղությամբ

MasterNews

Հարավային Կորեայի օդուժի ինքնաթիռները երկու նախազգուշական կրակոց են արձակել այսօր երկրի օդային տարածք ներխուժած ռուսական ռազմական ինքնաթիռի ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությանը։

Մի չինական ռազմական օդանավ ևս խախտել է Հարավային Կորեայի օդային սահմանը, հայտնում է Ազատությունը։

«Յոնհաբ» լրատվական գործակալությունը, հղում անելով ռազմական պաշտոնյաներին, հաղորդում է, որ հարավկորեական օդուժի F-15 և F-16 կործանիչները օդ են բարձրացել ռուսական ռազմական օդանավի կողմից Հարավային Կորեայի օդային սահմանը հատելուց հետո։ Քիչ անց ռուսական և չինական օդանավերը հեռացել են։

http://armtimes.com

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ձայների 80 տոկոսը հաշվված է. Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը վստահորեն հաղթանակ է տոնում

Ուկրաինայի արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Ժողովրդի ծառա» կուսակցությունը հասավ նրան, ինչին վերջին 24 տարվա ընթացքում չի հասել ոչ մի քաղաքական ուժ: Առաջին անգամ Գերագույն ռադայում մեծամասնությունը […]
Share
Instagram
Telegram