Հայտնի է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի անունը

MasterNews

Բորիս Ջոնսոնը կգլխավորի Մեծ Բրիտանիայի Պահպանողականների կուսակցությունը: Հուլիսի 24-ին Լոնդոնի նախկին քաղաքապետ ու երկրի նախկին արտգործնախարար Ջոնսոնը կդառնա Միացյալ Թագավորության նոր վարչապետը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով բրիտանական լրատվամիջոցները, կառավարության ղեկավարի պոստը լքող Թերեզա Մեյն արդեն շնորհավորել է Ջոնսոնին՝ իշխող կուսակցության ղեկն ստանձնելու կապակցությամբ:

Բորիս Ջոնսոնի օգտին քվեարկել է Պահպանողական կուսակցության 92 հազար 153 շարքային անդամ, իսկ նրա մրցակցի՝ Ջերեմի Հանթի օգտին՝ 45 հազար 656: Ջոնսոնը կառավարության նիստն առաջին անգամ կվարի հուլիսի 25-ին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մահացել է հայ ժողովրդի բարեկամ Ռոբերտ Մորգենթաուն

Կյանքի 99-րդ տարում մահացել է ամերիկացի հայտնի իրավաբան, հայ ժողովրդի բարեկամ, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի (1913-1916 թթ.) թոռը՝ Ռոբերտ Մորգենթաուն: «Արմենպրես»-ի […]
Share
Instagram
Telegram