Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած 2 աղբատար մեքենան արդեն տեղում են, կբերվեն նաև աղբարկղեր

MasterNews

Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած 2 աղբատար մեքենան արդեն տեղում են և շաբաթվա ընթացքում նրանք կսկսեն աշխատել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Առաջիկայում սպասվում են նոր աղբատար մեքենաներ: Այսօր՝ հուլիսի 23-ին, տեղ կհասնի նաև աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ շուրջ 400 հատ։ Աղբի խնդիրը աստիճանաբար կմեղմվի։ Համաքաղաքացիներին կրկին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ աղբահանության օպերատորի անհամարժեք վարքագծի պատճառով ստեղծված վիճակի համար և զինվել համբերությամբ»,- նշել է Կարապետյանը։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Խաբարովսկում վրանային ճամբարում հրդեհի հետևանքով մահացել է 3 երեխա

Ռուսաստանի Խաբարովկս քաղաքում վրանային ճամբարում հրդեհի հետևանքով զոհերի թիվն ավելացել է 2-ով: Մահացածները աղջիկներ են: Ավելի վաղ հայտնի էր դարձել 11 տարեկան երեխայի մահվան մասին: […]
Share
Instagram
Telegram