Գյումրիում պայթյունի հետևանքով տղամարդը ստացել է վնասվածքներ

MasterNews

Հուլիսի 21-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի տարածում, պայթյունային վնասվածք, իրանի բազմաթիվ վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 44-ամյա մի տղամարդ։
Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին տղամարդը հայտնել է, որ ժամը 23-ի սահմաններում իր վարած «ԿամԱԶ» բեռնատարով Կոշտոյան փողոցի աղբը հավաքելու ժամանակ, աղբամանի մոտ գտել է նռնակի պայթուցիչ։ Այն ավտոմեքենայի բանալիների վրա անցկացնելու նպատակով, սրահում հանել է օղակը։ Առաջացած պայթյունի հետևանքով տղամարդը ստացել է վնասվածքներ:
Նշանակվել են պայթյունատեխնիկական և դատաբժշկական փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հուլիսի 21-ին, ժամը 19.15-ին, Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: […]
Share
Instagram
Telegram