«Բարսելոնա»-ն 10-րդ պայմանագիրը կառաջարկի Մեսսիին

MasterNews

Կատալոնական «Բարսելոնան» ծրագրում է նոր պայմանագիր առաջարկել Լիոնել Մեսսիին: Այս մասին վստահեցնում է ESPN-ը:

Մամուլում արդեն սկսել են խոսել այն մասին, որ կողմերը բանակցություններ են վարում ու նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականը: Ներկայիս համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը:

Արգենտինացու հետ նոր պայմանագիր կնքելու մասին խոսել էր նաև կատալոնացիների նախագահը դեռևս ապրիլին:

Եթե բանակցությունները հաջող ընթանան, սա կլինի Մեսսիի 10-րդ պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ՝ սկսած 2004 թվականից, երբ հարձակվողն առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց ակումբի հետ:

http://armsport.am

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հարավային Կորեայի օդուժը նախազգուշական կրակոց են արձակել ռուսական ռազմական ինքնաթիռի ուղղությամբ

Հարավային Կորեայի օդուժի ինքնաթիռները երկու նախազգուշական կրակոց են արձակել այսօր երկրի օդային տարածք ներխուժած ռուսական ռազմական ինքնաթիռի ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ […]
Share
Instagram
Telegram