Օսիպյանի հրամանով Տավուշի մարզում նոր ոստիկանապետ է նշանակվել

MasterNews

Այսօր, հուլիսի 22-ին ՀՀ ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Վալերի Օսիպյանը հրամաններ է ստորագրել։

Ինչպես հայտնում է shamshyan.com, Վ․ Օսիպյանի հրամանով՝ Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը ազատվել է Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնից։

Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Ա․ Գասպարյանը նշանակվել է Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ։ Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Զաքարյանը, ով մինչ այդ նույն վարչության պետի օպեր գծով տեղակալն էր։

Նշվում էմ որ Ա․ Գասպարյանը Ոստիկանության համակարգում համարվում է պրոֆեսիոնալ, գործին գիտակ, ու նրան ավելի շատ ճանաչում են «Կոմիսար կատանի» մականվամբ, քանի որ նա աշխատանքում միշտ իրեն դրսևորել է որպես պրոֆեսիոնալ օպերատիվնիկ, շատ դեպքերում նրա աշխատանքները նմանացրել են իտալական հայտնի «Ծովահրեշ» ֆիլմի գլխավոր հերոսին՝ Միքելե Պլաչիդոյի «Կոմիսար Կատանիին»։

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Էջմիածնում 57-ամյա տղամարդը սեփական հրացանով թափառող շների սպանդ է իրականացրել

«Դինգո թիմ» կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպությունը սոցիալական ցանցերից մեկում տեղեկատվություն է հրապարակել, ըստ որի’ օրեր առաջ Էջմիածին քաղաքում անհայտ անձինք թափառող շների սպանդ են իրականացրել։ […]
Share
Instagram
Telegram