Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն՝ Ռադայի ընտրություններում հաղթելու կապակցությամբ

MasterNews

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և նրա կուսակցությանը՝ Ուկրաինայի Ռադայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Նիկոլ Փաշինյանը շնորհավորանքը հրապարակել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ ուկրաիներեն։

«Շնորհավորում եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և «Ժողովրդի ծառա» կուսակցությանը՝ Ուկրաինայի խորհրդարանի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Վստահ եմ, որ նոր խորհրդարանն ու կառավարություն կշարունակեն բարեփոխումների ճանապարհն էլ ավելի մեծ ջանքերով և հայ-ուկրաինական համագործակցության նոր հնարավորություններով»,- գրել է վարչապետը։

Ուկրաինայի Ռադայի ընտրություններն անցկացվել են հուլիսի 21-ին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Սոմալիի մայրաքաղաքում պայթյուն Է տեղի ունեցել, կան զոհեր

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում տեղի ունեցած պայթյունի զոհ Է դարձել առնվազն 10 մարդ: Հուլիսի 22-ին այդ մասին հաղորդել Է «Գուբջուգ նյուս» սոմալիական պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Պորտալի […]
Share
Instagram
Telegram