Ռուսաստանից Վրաստան ավիաուղեւորների թիվը գրեթե 80 տոկոսով կրճատվել Է

MasterNews

Ռուսաստանի քաղաքացիները հուլիսի 8-ից՝ Վրաստան թռիչքների ժամանակավոր արգելքն ուժի մեջ մտնելու օրվանից, ավելի քան 2,8 հազար այց են կատարել հանրապետություն օդային տրանսպորտով, ինչը 78,6 տոկոսով պակաս Է 2018 թվականի նույն ժամանակամիջոցի համեմատությամբ: Հուլիսի 22-ին այս տվյալները բերել Է Վրաստանի TBC Research ինտերնետ-հրատարակությունը, որն զբաղվում Է երկրի տնտեսական իրադրության վերլուծությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության տվյալներով՝ ՌԴ-ի քաղաքացիները հուլիսի երկրորդ շաբաթվա ընթացքում կատարել են ավելի քան 2,3 հազար այց Թբիլսիի միջազգային օդանավակայան, ինչը 75,2 տոկոսով պակաս Է անցյալ տարվա ցուցանիշների համեմատությամբ: Քութայիսի միջազգային օդանավակայանը հուլիսի երկրորդ կեսին սպասարկել Է 129 մարդու ՌԴ-ից (անկումը 68,2 տոկոս): Իսկ ինչ վերաբերում Է Բաթումի միջազգային օդանավակայանին, ապա հուլիսի երկրորդ շաբաթվա ընթացքում այնտեղ Է ժամանել 449 քաղաքացի ՌԴ-ից (անկումը 88,1 տոկոս):

Կրճատվել Է նաեւ այն ռուսաստանցիների թիվն, ովքեր Վրաստան են ժամանել երկրների միջեւ այժմ գործող «Կազբեկ – Վերրին Լարս» միակ մաքսային անցակետով: Երկրորդ շաբաթվա ընթացքում այդ մաքսային անցակետով Ռուսաստանից Վրաստան Է ժամանել ավելի քան 24,5 հազար մարդ, ինչը 5,6 տոկոսով պակաս Է 2018 թվականի նույն ժամանակամիջոցի համեմատությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Օսիպյանի հրամանով Տավուշի մարզում նոր ոստիկանապետ է նշանակվել

Այսօր, հուլիսի 22-ին ՀՀ ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Վալերի Օսիպյանը հրամաններ է ստորագրել։ Ինչպես հայտնում է shamshyan.com, Վ․ Օսիպյանի հրամանով՝ Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը ազատվել […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram