Մեքսիկայում բարի այցելուների վրա անհայտ անձանց հարձակման հետեւանքով հինգ մարդ Է զոհվել. EFE

MasterNews

Առնվազն հինգ մարդ Է զոհվել եւ վեցը՝ վիրավորվել Մեքսիկայում Ակապուլկո առողջավայրի (Գոռերոյի արեւմտյան նահանգ) զբոսաշրջային գոտու բարերից մեկում այցելուների վրա անհայտ անձանց հարձակվելու հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 21-ին այդ մասին հաղորդել Է EFE գործակալությունը:
Հարձակման մասնակիցները փախել են հանցագործության վայրից, ոստիկանությանը հաջողվել Է ձերբակալել մեկ մարդու, որին կասկածում են բարի վրա հարձակմանը մասնակցելու մեջ: Իշխանություններն սկսել են պատահարի հանգամանքների հետաքննությունը: Իրավապահ մարմինների ներկայացուցիչներն առայժմ վարկածներ չեն առաջադրել դատասանի հնարավոր շարժառիթների մասին:
Մեքսիկան վերջին մի քանի տարում բռնության արտասովոր ծավալում Է ապրում: Անցյալ տարի երկրում սպանվել Է ավելի քան 33,3 հազար մարդ, ընացիկ տարում իրադրությունը շարունակում Է վատթարանալ: Պաշտոնական տվյալնենրի համաձայն՝ հունվարից մինչեւ մայիս հանցագործների զոհ Է դարձել 14,13 հազար մարդ՝ 5,2 տոկոսով ավելի, քան 2018 թվականի նույն ժամանակամիջոցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հնդկաստանում 160-ից ավելի մարդ Է զոհվել հեղեղումների պատճառով. NDTV

Հնդկաստանի Ասամի եւ Բիհարի նահանգներում առնվազն 166 մարդ Է զոհվել հզոր մուսոնային տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղումների պատճառով: Ինչպես հուլիսի 22-ին հաղորդել Է NDTV հեռուստաալիքը, այդ […]
Share
Instagram
Telegram