Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

MasterNews

Հուլիսի 19-ին, ժամը 16.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 19-ին, ժամը 15.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթակել 32-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 19-ին, ժամը 21.00-ին, հիվանդանոցից ՃՈ հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 23-ամյա քաղաքացի և հայտնել է, որ վնասվածքները ստացել է Երևան քաղաքում ՃՏՊ-ի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 19-ին, ժամը 08.50-ին, Երևանի Թոթովենցի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 19-ին, ժամը 19.15-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 19-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 93-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-5327» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 19-ին, ժամը 22.45-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Անդրանիկի փողոցում «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Համեռ» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2101»-ի 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 19-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Վանաձորի Մոսկովյան փողոցում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 19-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 25-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և կողաշրջվել. 26-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 19-ին, ժամը 08.50-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Արզնու խճուղում իրար են բախվել «Նիսան» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 19-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 233-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է հանդիպակաց երթևեկող «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-2107»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 20-ին, ժամը 21.25-ին, Երևանի Եղվարդի խճուղում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը և ճանապարհային նշանների վահանակին. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 20-ին, ժամը 21.20-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 24-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 20-ին, ժամը 03.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության տեղափոխված քաղաքացին հայտնել է, որ վնասվածքները ստացել է Երևանի Լենինգրադյան փողոցից Մոնթե Մելքոնյան փողոց տանող ճանապարհին՝ ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 20-ին, ժամը 23.30-ին, Երևանի Անդրանիկի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 20-ին, ժամը 22.10-ին, Երևանի Պ.Սևակի և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 20-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Ա.Մանուկյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 20-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 28-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 61-ամյա վարորդը և 56-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 21-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայի և Վ.Սարգսյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Միտցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 20-ին, ժամը 12.15-ին, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 33-րդ կմ-ին «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը և կողաշրջվել. 59-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 20-ին, ժամը 14.35-ի սահմաններում, Լոռու մարզի Օձուն գյուղում «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայի. «ԳԱԶ-31029»-ի 56-ամյա վարորդը և 61-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 20-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 17-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 62-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 20-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղից դեպի ոսկու հանք տանող ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 37-ամյա վարորդը և 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 20-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Քաղսի գյուղում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 20-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Խաշթառակ գյուղ տանող ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները, «ՎԱԶ 2106»-ի 33-ամյա ուղևորը և «Օպել»-ի 16-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 20-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 92-րդ կմ-ին «Կիա» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակի մետաղյա հենասյանը. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 21-ին, ժամը 11.30-ին, Երևանի Նորագավիթի 1-ին փողոցի և Արտաշատի խճուղու խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի 50-ամյա վարորդը, 28-ամյա ուղևորը և «ՎԱԶ-2106»-ի 53-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 22-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 28-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ» բեռնատարը և «Օպել» մակնիշի ավտոմեքենան. «Օպել»-ի 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 21-ին, ժամը 13.50-ին, Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում R3 մոդելի մոտոցիկլետը կողաշրջվել է. 49-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 21-ին, ժամը 17.20-ին, Մեղրի-Երևան ճանապարհի 207-րդ կմ-ին «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել արգելապատնեշին. 33-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 21-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Ազատամուտ-Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 34-ամյա ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգտնվի արձակուրդում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 22-ից օգոստոսի 2-ը ներառյալ կգտնվի արձակուրդում: Նիկոլ Փաշինյանին տրամադրվում է 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մի մասը: Արձակուրդում գտնվելու […]
Share
Instagram
Telegram