Հնդկաստանում 160-ից ավելի մարդ Է զոհվել հեղեղումների պատճառով. NDTV

MasterNews

Հնդկաստանի Ասամի եւ Բիհարի նահանգներում առնվազն 166 մարդ Է զոհվել հզոր մուսոնային տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղումների պատճառով: Ինչպես հուլիսի 22-ին հաղորդել Է NDTV հեռուստաալիքը, այդ տարածաշրջաններում տարերքից տուժել Է ավելի քան 10 միլիոն մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հուլիսի 22-ի առավոտվա դրությամբ՝ 102 զոհված Է արձանագրվել Բիհարում եւ 64-ն՝ Ասամում: Եվս մի քանի մարդ համարվում Է անհայտ կորած: Հեղեղումն սկսվել Է հուլիսի առաջին օրերին, ներկայումս ջուրն սկսել Է իջնել, սակայն դա կարող Է զբաղեցնել մի քանի շաբաթ: Ավելի քան 7,2 միլիոն մարդ Է մնում հորդացման գոտում Բիհարում եւ ավելի քան 3,8 միլոնն՝ Ասամում: Հզոր մուսոնային տեղատարափ անձրեւներն՝ ամպրոպներով նաեւ դարձել են մարդկանց մահվան պատճառ կայծակի հարվածներից: NDTV-ի տվյալներով՝ կայծակների պատճառով անցյալ օրն առնվազն 32 մարդ Է զոհվել Հնդկաստանի Ութար Փրադեշի նահանգում, եւս 13-ը վիրավորվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն-Պեմզաշեն 10.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը վերականգնվում է

Հանրապետության գյուղական համայնքներում շարունակվում են մոտ 47 կմ երկարությամբ կենսական նշանակության 8 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները։ Շիրակի մարզի Մ1-Հայրենյաց-Տուֆաշեն-Հ83 մոտ 10.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը, որ միմյանց […]
Share
Instagram
Telegram