Հնդկաստանի հյուսիսում կայծակի հարվածից ավելի քան 30 մարդ Է զոհվել մեկ օրում. NDTV

MasterNews

Հնդկաստանի Ութար Փրադեշի հյուսիսային նահանգում հուլիսի 21-ին առնվազն 32 մարդ Է զոհվել կայծակների հարվածներից, որոնք հարուցել են հզոր մուսոնային տեղատարափ անձրեւներն՝ ամպրոպներով: Ինչպես հուլիսի 22-ին հաղորդել Է NDTV հեռուստաալիքը, եւս 13 մարդ վնասվածքներ Է ստացել կայծակի հարվածից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ այդ տեղեկատվության՝ ամենից շատ զոհեր են արձանագրվել Քանփուր եւ Ֆաթեհփուր քաղաքների շրջանում՝ հինգական մարդ: Նահանգի կառավարությունը հայտարարել Է զոհվածների եւ տուժաների ընտանիքներին օգնություն հատկացնելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կոտայքի մարզի Քաղսի գյուղի հանդամասում բեռնատար է կողաշրջվել

Հուլիսի 21-ին, ժամը 22:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի հանդամասում բեռնատար է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է […]
Share
Instagram
Telegram