Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը ճիշտ ճանապարհին է. ԵՄ դեսպան

MasterNews

Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը ճիշտ ճանապարհին է: Այս մասին լրագրողների հետ զրույցում իր հրաժեշտի հանդիպմանն ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Թույլ տվեք կրկնել նախագահ Տուսկի հայտարարությունը Երեւանում. մենք գերազանց հարաբերություններ ունենք Հայաստանի հետ այս պահին: Բոլոր գործոնները, որոնք հաշվի են առնվում հարաբերությունները գնահատելու համար, թույլ են տալիս ասել, որ մենք ունենք ակտիվ ու բարեկամական հարաբերություններ: Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը մտնում է իրականացման փուլ: Մենք հայկական կողմի հետ քննարկում ենք այն ձեւերը, որոնցով ԵՄ-ն կարող է աջակցել ճանապարհային քարտեզի իրականացմանը»,- ասաց Սվիտալսկին:

ԵՄ դեսպանի խոսքով՝ նշանակալիորեն մեծացել է Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության մակարդակը: Սվիտալսկին նշեց, որ հիմնադրամի կողմից տրամադրվող աջակցությունն ավելի մեծ է, քան՝ Վրաստանի դեպքում:

Սվիտալսկին նշեց, որ հայերի 60 տոկոսից ավելին դրական են ընկալում ԵՄ-ն, վստահում են, ավելի քան 70 տոկոսը տեղյակ են ՀՀ-ին ԵՄ կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության մասին:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արման Թաթոյանն օգնել է իրականացնել տեսողական խնդիրներ ունեցող փոքրիկ Վիկտորյայի երազանքը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն օգնել է իրականացնել տեսողական խնդիրներ ունեցող երեխաների թիվ 14 դպրոցի սանի երազանքը: Ամիսներ առաջ Թաթոյանը չհայտարարված այց էր կատարել […]
Share
Instagram
Telegram