Էջմիածնում 57-ամյա տղամարդը սեփական հրացանով թափառող շների սպանդ է իրականացրել

MasterNews

«Դինգո թիմ» կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպությունը սոցիալական ցանցերից մեկում տեղեկատվություն է հրապարակել, ըստ որի’ օրեր առաջ Էջմիածին քաղաքում անհայտ անձինք թափառող շների սպանդ են իրականացրել։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, կատարվածի վերաբերյալ «Դինգո թիմ» կազմակերպության ներկայացուցչից ոստիկանության Վաղարշապատի բաժնում դիմում էր վերցվել։

Բաժնի ծառայողների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների ակտիվ համագործակցության ու տարված բացատրական աշխատանքի արդյունքում՝ հուլիսի 22-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել Էջմիածնում ապրող 57-ամյա մի տղամարդ և հայտնել, որ ինքն է շներին իր օրինական որսորդական հրացանով կրակել՝ պատճառաբանելով, որ կենդանիները փորձել են մանկահասակ երեխաներին վնասել։ Դեպքի վերաբերյալ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է վարչական վարույթ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ավտոմեքենաների ներմուծումը կհասնի 70 հազարի. Նորագավիթի ավտոմաքսատանը կաշխատեն 7-օրյա գրաֆիկով

Հայաստանում ավտոմեքենաների ներմուծումը զգալիորեն աճել է, հուլիսի վերջին ներմուծման թիվը կհասնի 70 հազարի: Օգոստոսի 1-ից Նորագավիթի ավտոմաքսատան բաժիններում աշխատելու են 7-օրյա գրաֆիկով, աշխատակիցների թիվը ավելացնելու […]
Share
Instagram
Telegram