Արման Թաթոյանն օգնել է իրականացնել տեսողական խնդիրներ ունեցող փոքրիկ Վիկտորյայի երազանքը

MasterNews

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն օգնել է իրականացնել տեսողական խնդիրներ ունեցող երեխաների թիվ 14 դպրոցի սանի երազանքը:

Ամիսներ առաջ Թաթոյանը չհայտարարված այց էր կատարել տեսողական խնդիրներ ունեցող երեխաների դպրոց: Սաներից Վիկտորյան Պաշտպանին փոքրիկ գաղտնիք էր վստահել. երազում էր հանդիպել դերասանուհի Լալա Մնացականյանին:

Նրանց հանդիպումը կայացել է օմբուդսմենի ջանքերով:  Նրանք միասին անգամ ասմունքել են Համո Սահյանի «Ախր ես ինչպես վեր կենամ, գնամ» բանաստեղծությունը:

«Մենք պետք է երեխաներին սովորեցնենք ինքնուրույն կյանք վարելու հմտություններ, գնահատենք նրանց ներուժը և բարձր պահենք նրանց արժանապատվությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Արման Թաթոյանը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Դատախազությունն առաջարկում է խստացնել ճանապարհային հանցագործությունների պատիժը

ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս 2018թ. հատուկ ուշադրության է առել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների (ՃՏՀ) դեպքերի աճման անհանգստացնող վիճակը: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ Գլխավոր դատախազության մինչդատական […]
Share
Instagram
Telegram