ՃՏՊ Դավթաշենում

MasterNews

Հուլիսի 20-ին, ժամը 21:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 32 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Volksvagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Ե., ծնված 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորման սյանը, ինչի հետևանքով տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման։

Ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն՝ մինչ Էլեկտրական ցանցի աշխատակիցների ժամանելը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Բյուրեղավանում 20 հա բուսածածկույթ և 80 պտղատու ծառ է այրվել

Հուլիսի 20-ին, ժամը 19:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնու ձորում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական […]
Share
Instagram
Telegram