Բյուրեղավանում 20 հա բուսածածկույթ և 80 պտղատու ծառ է այրվել

MasterNews

Հուլիսի 20-ին, ժամը 19:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնու ձորում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բյուրեղավան քաղաքի քարի նախկին արտադրամասի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:35-ին, մարվել՝ 21:55-ին:

Այրվել է մոտ 20 հա բուսածածկույթ, մոտ 80 պտղատու ծառ, չշահագործվող երկաթգծի 15 փայտակոճղ, փայտե տնակ (մոտ 6 քմ) և քարե տնակի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 9 քմ):

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հուլիսի  22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։   Հանրապետության տարածքում` Կիսվել
Share
Instagram
Telegram