Վենետիկում զբոսաշրջիկներին տուգանել են Ռիալտոյի կամրջին սուրճ պատրաստելու համար

MasterNews

Ոստիկանությունը Վենետիկում տուգանել է գերմանացի զբոսաշրջիկներին, ովքեր փորձել են սուրճ պատրաստել Ռիալտոյի կամրջի աստիճաններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

32 և 35 տարեկան անձինք տուգանվել են 950 եվրոյով: Նրանց նաև խնդրել են լքել քաղաքը: Վենետիկը ներկայացրել է մի շարք դեպքերում հասարակական կարգ խախտելու  վերաբերյալ օրենքը՝ ներառյալ որոշակի վայրերում պիկնիկ անելու և հասարակական վայրերում շապիկ չհագնելու մասին:

Բեռլինցի զբոսաշրջիկներին հայտնաբերել են կամրջին սուրճ պատրաստելիս: Նրանց մասին ոստիկանությունում հաղորդում է տվել անցորդը:

Վենետիկի քաղաքապետն ասել է, որ պետք է հարգեն քաղաքը և այն անքաղաքավարի զբոսաշրջիկները, ովքեր գնում են այնտեղ ու անում, ինչ ուզում են, պետք է դա հասկանան: Նա նաև շնորհակալություն է հայտնել տեղի ոստիկաններին, որոնց շնորհիվ զբոսաշրջիկները կտուգանվեն ու կհեռացվեն քաղաքից:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Սամվել Կարապետյանի եղբորորդին շորթել է 10 միլիոն եվրո. Քննչական կոմիտե

Հաշվի առնելով հանրության  հետաքրքրությունը՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում  քաղաքացի Վահե Պարազյանից  առերևույթ առանձնապես խոշոր չափերի շորթում […]
Share
Instagram
Telegram