Ոստիկանները Երևանի Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 31-ամյա գրպանահատի

MasterNews

Հուլիսի 19-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 31-ամյա տղամարդու, որի մոտ հայտնաբերվել է դրամապանակ:
Նույն օրը, ժամը 20.10-ին, մի կին ոստիկանությունում հաղորդում է տվել, որ ժամը 19.45-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում, երթուղային ավտոբուսներից մեկում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են բանկային, զեղչային, նույնականացման և կուտակային քարտեր ու փող:
Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը վերցվել է:
Նախապատրաստվում են նյութեր:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՃՏՊ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին. կան տուժածներ

Հուլիսի 20-ին, ժամը 12:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ձորագետ-Օձուն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram