Նիկոլ Փաշինյանին կոշիկ նվիրեցին Գյումրիում

MasterNews

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի քաղաքում ծանոթանում է հայ գործարարների արտադրանքին ու խնդիրներին: Նա ժամանել է Գյումրի՝ մասնակցելու «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» գործարար համաժողովին:

Գործարարները վարչապետի մոտ բարձրացնում են սուբսիդավորվող վարկերի անհրաժեշտության հարցը:

«Առաջիկայում մենք արդեն կկողմոնորշվենք, թե որ սեգմենտին ինչ տարբերակ ենք առաջարկում: Էկոնոմիկայի նախարարն այդ հարցով զբաղվում է: Մշակվող արդյունաբերությունը մեզ համար առաջնահերթություն է, և մենք պետք է աջակցենք»,- ասաց Նիկոլ Փաշինայնը:

Նա ավելի փոքր գործարարներին տեղեկացրեց, որ հունվարի ազատվում են հարկերից:

«Եթե 24 մլն դրամ տարեկան շրջանառությունը չեք գերազանցում, արդեն հարկեր չեք վճարի: Այդ գումարը կարող եք ներդնել բիզնեսից: Իմիջիայլոց, հունվարի մեկից ոչ միայն հարկ չեք վճարի, այլ ամեն աշխատողի համար, եթե 24 մլն է շրջանառությունը, եկամտահարկը դառնալու է 5000 դրամ»,- ասաց վարչապետը:

Ամասիայի բրդի գործարանի ներկայացուցիչները հայտնեցին, որ երեկ առաջին արտադրանքն են թողարկել, որն այսօր ներկայացրեցին վարչապետին: Փաշինյանը կարևորեց այս գործարանի բացումը, ասաց, որ իրենց լիազորությունների շրջանակներում ամեն ինչ կանեն, որպեսզի արտահանման և այլ հարցերում օգնեն:

«Ամեն ինչ լավացավ հեղափոխությունից հետո, բայց մաքսայինում գործող հսկիչ գները մնացին»,- դժգոհեց գործարարներից մեկը: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ըստ ինվոյսի են անում մաքսազերծումը: Գործարարը հակադարձեց, որ ըստ ինվոյսի չեն անում, հսկիչ գները դեռ կան:

«Մեր քաղաքականությունը լինելու է տեղական արտադրողին հնարավորինս աջակցելը: Հիմա մենք ուզում ենք այնպիսի քայլեր անել, որ արդյունավետ լինեն»,- ասաց վարչապետը:

Գյումրեցի կոշիկ արտադրող մի քանի ընկերություններ իրենց արտադրանքը ներկայացրին Նիկոլ Փաշինյանին: «Գյումրիում կոշիկի արտադրությունը լավ զարգացած է»,- նկատեց վարչապետը:

Ցուցահանդեսի մասնակից գործարարները նաև կոշիկ և այլ իրեր նվիրեցին վարչապետին ու նրա ընտանիքի անդամներին: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հայկական արտադրության նվերները կկրի, որպեսզի գովազդ անի:

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան գործ է հարուցել Գրիզմանի «Բարսելոնա» տեղափոխության վերաբերյալ

Ֆուտբոլի Իսպանիայի արքայական ֆեդերացիան կարգապահապան գործ է հարուցել Անտուան Գրիզմանի` «Ատլետիկո»-ից «Բարսելոնա» տեղափոխության վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է AS-ը: Գրիզմանը կատալոնական ակումբ տեղափոխվեց […]
Share
Instagram
Telegram