ՃՏՊ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին. կան տուժածներ

MasterNews

Հուլիսի 20-ին, ժամը 12:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ձորագետ-Օձուն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 24-րդ կիլոմետրին «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարը (տեղափոխում է 5 տոննա դիզելային վառելիք) կողաշրջվել է, առկա է դիզելային վառելիքի արտահոսք: Բեռնատարի վարորդը և ուղևորը հոսպիտալացվում են Ալավերդու ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Թրամփը Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը քննարկելու համար սենատորներին ժողովի է հրավիրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը քննարկելու նպատակով Հանրապետական կուսակցության սենատորներին Սպիտակ տուն է հրավիրել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է […]
Share
Instagram
Telegram