Կիպրոսն ավարտել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերը

MasterNews

Կիպրոսն ամբողջությամբ ավարտել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Կիպրոսն ամբողջությամբ ավարտել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը և այդ մասին հուլիսի 19-ին տեղեկացրել Եվրոպական միության խորհրդին»,- գրել է նա։

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել էԲրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Համաձայնագիրը մինչ այս վավերացրել են Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, Միացյալ Թագավորությունը, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Գերմանիան, Ֆինլանդիան, Հունգարիան, Շվեդիան, Սլովակիան: Համաձայնագիրը վավերացրել է նաև Հայաստանը:

Կիպրոսի խորհրդարանը Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործողություններիհամաձայնագիրը վավերացրել է 2019թ. հունիսի 28-ին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայ պատանի մաթեմատիկոսները մեդալներով են վերադարձել Լոնդոնի միջազգային օլիմպիադայից

Հայ պատանի մաթեմատիկոսները երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել Լոնդոնում անցկացված մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram