Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան գործ է հարուցել Գրիզմանի «Բարսելոնա» տեղափոխության վերաբերյալ

MasterNews

Ֆուտբոլի Իսպանիայի արքայական ֆեդերացիան կարգապահապան գործ է հարուցել Անտուան Գրիզմանի` «Ատլետիկո»-ից «Բարսելոնա» տեղափոխության վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է AS-ը: Գրիզմանը կատալոնական ակումբ տեղափոխվեց հուլիսի 12-ին` 120 միլիոն եվրոյի դիմաց: Դրանից հետո «Ատլետիկո»-ն հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի «Բարսելոնա»-ն Գրիզմանի հետ բանակցությունները սկսել է վարել 2018 թվականի փետրվարից և հորդորել է ֆուտբոլիստին «Ատլետիկո»-ի ղեկավարությանը ստիպել իջեցնել իր հրաժարագինը: Այժմ «Ատլետիկո»-ն «Բարսելոնա»-ից պահանջում է ևս 80 միլիոն եվրո գումար, որն ի սկզբանե պետք է ներառված լիներ տրանսֆերում:

Անտուան Գրիզմանը «Ատլետիկո»-ում է 2014 թվականից: Ակումբի կազմում ֆուտբոլիստը նվաճել է Իսպանիայի և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր, ինչպես նաև դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արարատի մարզում գնացքը հարվածել է քաղաքացու. նա մահացել է

Հուլիսի 20-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Ոստան գյուղի երկաթգծի հատվածում գնացքը հարվածել է մի քաղաքացու, որը մահացել է: […]
Share
Instagram
Telegram