Թրամփը Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը քննարկելու համար սենատորներին ժողովի է հրավիրել

MasterNews

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը քննարկելու նպատակով Հանրապետական կուսակցության սենատորներին Սպիտակ տուն է հրավիրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Diken» լրատվամիջոցը:

Ըստ տեղեկությունների՝ հանդիպումը տեղի է ունենալու առաջիկա շաբաթվա ընթացքում՝ հուլիսի 22-ին:

Հանրապետական կուսակցությունից սենատոր Ռիք Սքոթը և Թոդ Յանգը հուլիսի 19-ին Սենատին են ներկայացրել պատժամիջոցների նոր առաջարկ: Պատճառն այն է, որ ներկայումս Ռուսաստանից իրականացվում է Ս-400 համակարգերի մատակարարումը Թուրքիային, որի հետևանքով լարվել են այս երկրի և ԱՄՆ-ի հարաբերությունները: ԱՄՆ-ը պահանջում էր հրաժարվել գործարքից, սակայն դա տեղի չունեցավ: Այդ պատճառով էլ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը (Պենտագոնը) հուլիսի 17-ին հայտարարել է, որ Թուրքիան հեռացվելու է ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Անձնագրային բոլոր բաժինները, մինչեւ օգոստոսի 24-ը ներառյալ, կաշխատեն նաեւ շաբաթ օրերը

Ամառային հանգստյան ամիսներին ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը անխոչընդոտ իրացնելու նպատակով անձնագրային բոլոր ստորաբաժանումները հուլիս 27-ի, օգոստոսի 3-ի, 10-ի, 17-ի և 24-ի շաբաթ օրերին նույնպես […]
Share
Instagram
Telegram