Վարչապետը զորամասում անձամբ փորձեց զինվորի սննդի որակը

MasterNews

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության N զորամաս, որտեղ զինվորների հետ ճաշի ընթացքում անձամբ ստուգել է սննդի որակը:

«Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին վարչապետը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջի ուղիղ եթերում:

«ՊՆ-ն հիմա փորձարկում է պետական-մասնավոր գործընկերությամբ զորամասերում նոր կարգով զինվորների սնունդն ապահովելու ծրագիրը: Եկել ենք տեղում տեսնելու, թե ինչպես է գործընթացն աշխատում, և ձեզ ներկայացնենք»,- ասաց վարչապետը:

Սնունդը փորձելուց հետո վարչապետը նշեց, որ տարբերությունն ահռելի է:

«Որակի ահռելի տարբերություն կա: Շատ բարձր որակի սնունդ է ապահովվում: Ե՛վ տեսականին, և՛ որակն աննկարագրելի բարձր մակարդակի են»,- նշեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի հետ զորամաս են այցելել նաև Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

Բարձրագույն դատական խորհուրդը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի պահանջներով,  այսօր՝ հուլիսի 19-ին, կազմակերպեց Խորհրդի նախագահի ընտրությունը: […]
Share
Instagram
Telegram