Սիսիանում պայթյուն է տեղի ունեցել. նախնական տվյալով՝ կա մեկ զոհ

MasterNews

Սիսիանում պայթյուն է տեղի ունեցել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր  Սրբուհի Գրիգորյանը: «Կա մեկ զոհ։ Քիչ առաջ եղա դեպքի վայրում։ Իրավապահներն աշխատում են։ Նախնական տվյալներով պայթուցիկ է կապած եղել անասնագոմի դռանը…Մնացածը՝ իրավապահներից»,-«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրում է սիսիանցի պատգամավորը:

Նա, ի պատասխան բազմաթիվ հարցերի, գրել է նաև, որ պայթյունը եղել է թիվ 1 դպրոցի դիմաց:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ավարտվել են Մ 4 Սևան-Թերակղզի ճանապարհահատվածի ասֆալտբետոնե ծածկի աշխատանքները

«Արարատ ճանշին» ՍՊ ընկերության կողմից կարճ ժամանակահատվածում իրականացվել են Մ4 Սևան-Թերակղզի 1,094 կմ ասֆալտբետոնե ծածկի աշխատանքներ: Նշված ճանապարհահատվածում իրականացվել են նոր եզրաքարերի տեղադրման, փոսային նորոգման, […]
Share
Instagram
Telegram