ՊԵԿ-ը հայտնաբերել է դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր

MasterNews

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հարկային իրավախախտումների կանխարգելմանն ու բացահայտմանն ուղղված գործառույթների շրջանակում բացահայտել է անօրինական գործունեության հերթական դեպքը: Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մասնավորապես՝ վարչության աշխատակիցներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Հրաչյա Քոչարի փողոցում գործող դեղատներից մեկի նկուղային հարկից հայտնաբերել են դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր, այդ թվում՝ նախատեսված քաղցկեղի բուժման համար:

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործի հետաքննության ընթացքում դեղատան տարածքում կատարվել է զննություն, որի ընթացքում դեղերը վերցվել են հետագա հետազոտման նպատակով: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ հանցագործությանը մասնակից անձանց, ինչպես նաև հիշյալ դեղերի ձեռքբերման աղբյուրները պարզելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի փորձագետների խումբը

ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի և ՀՀ պաշտպանության նախարարության 2019թ. համագործակցության ծրագրի համաձայն՝ հուլիսի 16-19-ը Հայաստանում էր ՆԱՏՕ-ի հեռավար տարաբաշխված ուսուցման ոլորտի փորձագետների խումբը` ծրագրերի […]
Share
Instagram
Telegram