Հրազդանի կիրճում՝ «Արաբկիր» զբոսայգու կողմից, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը

MasterNews

Հուլիսի 18-ին, ժամը 23:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ «Արաբկիր» զբոսայգու կողմից, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Opel Astra մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն.Գ., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արտաքին լուսավորության սյանը և շրջվել, իսկ սյունն ընկել է՝ միակողմանի փակելով երթևեկությունը:

Շտապօգնության աշխատակիցները Ն.Գ.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգություն:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և Երքաղլույս ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ հեռացրել սյունը ճանապարհի երթևեկելի հատվածից:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կոտայքի մարզի Բջնի գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ

Հուլիսի 18-ին, ժամը 23:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է […]
Share
Instagram
Telegram