Հայ շախմատիստը հաղթել է իսպանական մրցաշարում

MasterNews

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է իսպանական մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայում ավարտված Վիլլա դե Բենասկե խոշոր միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին 28 երկրների 430 շախմատիստներ, այդ թվում՝ 34 գրոսմայստեր,  հաջողության հասավ Ռոբերտ Հովհաննիսյանը, ով 10 հնարավորից վաստակեց 8.5 միավոր և դարձավ մրցաշարի հաղթող:

Նույնքան միավոր վաստակած Մատեուշ Բարթելը գրավեց 2-րդ հորիզոնականը:

Սամվել Տեր-Սահակյանը վաստակեց 8 միավոր և կիսեց 3-8-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

Կարեն Մովսիսյանը վաստակեց 6.5 միավոր:

http://yerkirmedia.am

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Շրջակա միջավայրին հասցվել է 3 մլն դրամից ավելի վնաս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հունիսի 24-ից 28-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 57 դեպք, 14 դեպքով […]
Share
Instagram
Telegram