Ծովասարում պետական միջոցներով կառուցվում է խմելու ջրատարի արտաքին ցանց

MasterNews

Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղում ՀՀ կառավարության կողմից հատկացված միջոցներով եւ համայնքապետարանի համաֆինանսավորմամբ մեկնարկում է խմելու ջրատարի 1,5 կիլոմետր երկարության արտաքին ցանցի կառուցումը, ինչի արդյունքում կբարելավվի համայնքի բնակչության խմելու ջրի մատակարարումը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծովասարի գյուղապետ Արտաշես Մխիթարյանը, խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման արժեքը 17 միլիոն դրամ է, որից 14 միլիոնը կազմում է ՀՀ կառավարության ներդրումը, 3 միլիոն դրամ՝ համայնքապետարանի համաֆինանսավորումը: «Կառուցվելու է մեկ աղբյուրակապ, 1,5 կիլոմետր երկարության ջրատարի արտաքին ցանց, որը միացվելու է օրվա կարգավորիչ ջրամբարին: Այս կենսական նշանակության ծրագրի իրականացման արդյունքում համայնքը կունենա շուրջօրյա անխափան ջրամատակարարում: Շինարարական աշխատանքները կավարտվեն առաջիկա 90 օրերի ընթացքում: Կանոնավոր ջրամատակարարում է ապահովվելու նաեւ գյուղի նորակառույց թաղամասերում»,- ասաց Արտաշես Մխիթարյանը:

Խոսրով Խլղաթյան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Նախշուն Տավարացյանի լիազորությունները չեն դադարեցվի. ԲԴԽ որոշումը

Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց չդադարեցնել ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները: Այս մասին որոշումը հրապարակվեց այսօր: Ըստ որոշման՝ ԲԴԽ անդամներ Լիպարիտ Մելիքջանյանի,Հայկ Հովհաննիսյանի և Գրիգոր Բեքմեզյանի կողմից […]
Share
Instagram
Telegram