Զելենսկին աշխատանքից ազատել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանին

MasterNews

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Պյոտր Լիտվինին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը, նախագահի հրամանագիրը ներկայացված է պետության ղեկավարի պաշտոնական կայքում:

Ուկրաինայի նախագահը հուլիսի 19-ին ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ աշխատանքից ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպաններին: Աշխատանքից ազատվել են մասնավորապես ԱՄՆ-ում, Վիետնամում և Կամբոջայի Թագավորությունում, Կիպրոսում, Թուրքմենստանում, Վատիկանում, Մալթայում, Արգենտինայում, Պարագվայում, Ուրուգվայում և Չիլիում, Հորդանանի Թագավորությունում, Նիգերիայում, Գանայում, Բենինում և Սիերա-Լեոնեյում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Մարոկկոյում Ուկրաինայի դեսպանները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զելենսկին որոշել է աշխատանքից ազատել 12 դեսպանի:

Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վադիմ Պրիստայկոն հաղորդել էր, որ նախագահը այդպիսի որոշում է կայացրել, քանի որ դեսպանների մեծ մասը «գերազանցել են իրենց ժամկետը»:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Եղանակը Հայաստանում

Երևան քաղաքում՝ Հուլիսի  20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հուլիսի  20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավային` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram