«Գոլդեն Փելես»-ի նվիրատվությունը պետությանը մի քանի շաբաթվա հարց է. Բաբայան

MasterNews

Կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո դեռեւս վերջնական հստակեցված չէ, թե ինչ է լինելու նախկին նախարարությունների շենքերի եւ զբաղեցրած տարածքների հետ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

Բաբայանի խոսքով՝ որոշման նախագիծը կա, շրջանառվել է, սակայն կան որոշ դետալներ, որոնք դեռ վերջնական համաձայնեցված չեն:

Հարցին՝ ի՞նչ է նախատեսվում անել այդ տարածքները, Բաբայանը պատասխանեց. «Նախատեսվում է, որ բոլոր այն նախարարությունները, որոնք միավորվել են, աշխատակազմերը նստելու են նույն շենքում»:

Անդրադառնալով ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի՝ Ծաղկաձորում գտնվող «Գոլդել Փելես» հյուրանոցին, որը Ավետիսյանը պետք է նվիրեր պետությանը, Բաբայանն ասաց. «Արմեն Ավետիսյանի նվերն ընդունելու որոշման նախագիծը շրջանառվում է եւ երբ ընդունվի՝ կիմանաք, որ ընդունվեց եւ եկավ մեր հաշվեկշիռ, դա շուտով կլինի»:

Բաբայանն ասաց, որ նախարարությունների շենքերի հարցը մի քանի շաբաթում պետք է լուծվի. «Գոլդեն Փելես»-ի նվեր ընդունելը նույնպես մի քանի շաբաթվա հարց է»:

Խոսելով Գեներալ Մանվել Գրիգորյանի՝ «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության նվիրատվության մասին, Բաբայանն ասաց, որ այդ հարցով դեռեւս փոփոխություն չկա: Նշենք, որ Գրիգորյանը ցանկություն էր հայտնել այդ ընկերության 100 տոկոս բաժնեմասը նվիրաբերել պետությանը, սակայն նախաքննական մարմինը (ՀՔԾ-ն) տեղեկացրել է, որ վարույթում գտնվող գործով հստակեցված չէ հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի չափը եւ առաջարկել է կոմիտեին՝ հարցի քննարկումը հետաձգել մինչեւ վնասի չափը պարզելու համար քննչական եւ դատավարական գործողությունների ավարտը։

http://armtimes.com

Նիկոլայ Ավետիսյան

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Սերգեյ Մովսեսյանը հաղթել է Չեխիայի արագ շախմատի մրցաշարում

Հայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ Սերգեյ Մովսեսյանը հաղթել է Չեխիայի միջազգային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեխիայի բաց մրցաշարի բլից ձևում 9 հնարավորից հավաքելով 7 միավոր` Սերգեյ […]
Share
Instagram
Telegram