ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

MasterNews

Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԲԴԽ լրատվության և տեղեկատվության հետ կապերի բաժնից:

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով դիմումը հուլիսի 19-ին կայացած ԲԴԽ նիստի ժամանակ մերժվել էր:

Հարցի քննությունը մեկնարկել էր հուլիսի 18-ին և հետաձգվել Վճռաբեկ դատարանի երկու անդամին՝ որպես վկա ԲԴԽ նիստին հրավիրելու հիմքով։ 2019 թվականի հուլիսի 11-ին կայացած դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ ընտրվել էին երկու նոր անդամներ՝ դատավորներ Մեսրոպ Մակյանը և Ռուբեն Վարդազարյանը։ Տավարացյանը 2018-ին ընտրվել էր ԲԴԽ անդամ, սակայն այդ ժամանակ հրաժարական էր ներկայացրել, իսկ հուլիսի 11-ին երկու դատավորի հետ նա երդվեց՝ որպես ԲԴԽ անդամ։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մյասնիկյան պողոտայում այրվում է ավտոմեքենա

Հուլիսի 19-ին, ժամը 17:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել […]
Share
Instagram
Telegram