Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 17-ից 18-ը

MasterNews

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 17-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 62 դեպք, այդ թվում՝ 2-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 11, ծեծի 7, անձնական ունեցվածքի գողության և խարդախության 5-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4, յուրացման կամ վատնման ու սպանության սպառնալիքի 3-ական, խուլիգանության, կաշառակերության և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, անձի առևանգման, շորթման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, դրամանենգության, թմրամիջոցի հայտնաբերման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, պետական սահմանն ապօրինի հատելու, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու, գույքի անզգուշությամբ վնասման, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության, խաբեությամբ գույքային վնաս պատճառելու, տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, բռնության սպառնալիք, փաստաթղթի կեղծիքի և առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքի 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և ինքնիրավչության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայկական զորքերի կողմից որևէ կրակոց չի արձակվել. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական կողմի տարածած հայտարարությանը, թե հայկական կողմը Նոյեմբերյանի Զորական համայնքի մոտից խախտել է հրադադարի ռեժիմը, ապատեղեկատվություն է: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Ադրբեջանական կողմը նշում […]
Share
Instagram
Telegram