Սիրիայում 9 ժամ կտտանքների ենթարկելուց հետո քարերով սպանել են 60-ամյա հայուհու

MasterNews

60-ամյա հայ կնոջ դաժան սպանություն է տեղի ունեցել Սիրիայում: Սահմռկեցուցիչ պատմության մանրամասները թվիթերյան իր էջում հայտնել է լրագրող  Աբաս Ջուման:

Լրագրողը գրել է, որ սպանվել է հայուհի Սյուզաննա Դեր Կարկուրը: ԶԼՄ-ները գրել են, որ նա անհետացել է հուլիսի 9-ին: Տեղի հոգևորականը նրան որոնելու են ուղարկել ծխականներին, որոնք էլ կնոջ խոշտանգված մարմին են հայտնաբերել են դաշտում: Դիահերձումից հետո պարզ է դարձել, որ նրան մոտ 9 ժամ շարունակ կտտանքների են ենթարկել: Այնուհետ տանջող մարդիկ, որոնց աջակցում է Թուրքիան, կնոջը քարերի հարվածներով մահվան են հասցրել:

Կինը ժամանակին ապրել է Ջիսր ալ Շուղուր քաղաքի մոտակա հայաբնակ թաղամասում, այնուհետ տեղափոխվել Իդլիբ, որտեղ միակ հայուհին է եղել, ամուսնացել է քրիստոնյա արաբի հետ:

http://armtimes.com

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Աննա Հակոբյանը հայկական բրենդը ներկայացնում է նաեւ Հայաստանից դուրս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «#ԱրտադրվածէՀայաստանում #Կրենքհայկականը». ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հեշթեգն է: Այդ գրությունը պարտադիր հաջորդում է այս կամ այն պաշտոնական այցի կամ […]
Share
Instagram
Telegram